00:00:00

Պաշտոնանկ են արվել Կոտայքի ոստիկանապետն ու Աբովյանի բաժնի պետը

02:40, 31 հունվար 2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ պաշտոնից ազատված ոստիկաններն ուղարկվել են կադրերի ռեզերվ։ Ոստիկանությունից չմանրամասնեցին պաշտոնանկությունների պառճառը՝ նշելով, որ իրենց կառույցում մշտապես լինում են կադրային փոփոխություններ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր