00:00:00

Դավադիրների հավաքատեղին՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հանգստասենյակը. Գագիկ Համբարյան

02:17, 31 հունվար 2019

Շիրակի պետհամալսարանում սպասվող ռեկտորի ընտրություններն աննկարագրելի նյարդայնացրել է Սահակ Միանսյանին և նրա ֆան-ակումբին... Վերջիններս ամեն ինչ արեցին, որ տապալեին ռեկտորի ընտրությունները մի քանի օր առաջ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստին` առաջարկելով այն հետաձգել մինչև 2019 թ-ի հոկտեմբեր ամիսը... Նույն նիստին պարզվեց նաև, որ հոկտեմբերին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստին ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանին ոչ պրոֆեսիոնալիզմի, անտեղյակության և փնթի աշխատելու մեջ մեղադրողները հիմա շատ գոհ են վերջինիս աշխատանքից և առաջարկել էին, որ նա ղեկավարի բուհը մինչև սույն թվականի հոկտեմբերը... Սահակ Մինասյանը չի էլ թաքցնում, թե ինչու է իրեն պետք ՇՊՀ-ի ռեկտորի ընտրություններն այդքան երկարաձգել... Ամեն ինչ շատ պարզ է. 2019 թ-ի սեպտեմբերին կլրանա Մինասյանի դասախոսական ստաժի 3 տարին և նա կկարողանա մասնակցել ՇՊՀ-ի ռեկտորի ընտրություններին...Դա պահանջներից մեկն է, որի պատճառով էլ Մինասյանի "աղանդի" ներկայացուցիչները իրենց ֆյուրերի համար ժամանակ են ձգում... Ինչպես և սպասվում էր, այդ դավադրության մեջ ներգրավված էր նաև ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, ում կաբինետի հանգստասենյակում էլ, պարզվում է, իրենց հավաքներն են անցկացնում Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները. նույն ինքը` Արտուշ Խաչատրյանը, որն առաջարկել էր հետաձգել ռեկտորի ընտրությունները և ֆան-ակումբի մի քանի այլ ներկայացուցիչներ (անհրաժեշտության դեպքում կմանրամասնեմ)... Մինչև հիմա ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն կտրականապես հերքում էր իր կապը մինասյանական թևի հետ և փորձում էր ներկայանալ որպես անկախ մարդ... Սակայն, ինչպես գիտեինք, մի օր ամեն ինչ բացահայտվելու էր... Ու այն շատ ավելի վաղ տեղի ունեցավ, քան կցանկանային Մինասյանը և ֆան-ակումբի ներկայացուցիչները... Նույն Սերոբյանը չի կարող մասնակցել ռեկտորի ընտրություններին (համալսարանի գործող կանոնադրության համաձայն մոտակա 4 տարում) և, ինչպես կարելի է ենթադրել, ինչ-ինչ խոստումների դիմաց մեծ հաճույքով համագործակցում է Սահակ Մինասյանի թիմակիցների հետ... Հավելեմ, որ 2018 թ-ի հոկտեմբերին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, երբ ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչ Թամարա Մելիքյանը չընտրվեց ռեկտորի ԺՊ, Մինասյանի ֆան-ակումբը քարոզչություն է տանում բուհում և Գյումրիում, որ ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը միտումնավոր քանդում է բուհը... Հիմա այդ քարոզչությունն ավելի մեծ մասշտաբներ է ընդունել... Սահակամոլները Բարսեղյանի կողմից բուհի քանդելու մասին են խոսում, այնինչ ՇՊՀ-ն քանդվել է նույն Մինասյանի և իր հանցակիցների կողմից, որոնք ամեն ինչ անում են, որ ռեկտորի պաշտոնը մնա իրենց վերահսկողության տակ՝ հանցագործությունները թաքցնելու և բուհի բյուջեն գրպանելու հեռահար նպատակով... Մինասյանի սցենարի իրականացման դեպքում, եթե մարտի 2-ին ՇՊՀ-ի ռեկտոր չընտրվի, անհապաղ ռեկտորի պաշտոնից պետք է հեռացվի Մինասյանի ֆան-ակումբի նիստերն իր հանգստասենյակում անցկացնող Երվանդ Սերոբյանը և ռեկտորի նոր ԺՊ պետք է նշանակվի... Սահակ Մինասյանի ֆան-ակումբը լուրեր է տարածում, որ Մինասյանին շարունակում են պաշտպանել նրա հովանավորները՝ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը... Իսկ հունիսին էլ, ըստ սահակականների, Փաշինյանը կկորցնի իշխանությունը և Մինասյանն ամբողջ թափով հետ կգա... .. Այս պահին սահակամոլներն աննակարագրելի ակտիվացել են ՇՊՀ-ում... Վերջին տեղեկությունների համաձայն ՇՊՀ ռեկտորի խորհրդականի սենյակը ևս ծառայում է "սահակ-փարթիների" անցկացման համար,որին ներկա են եղել Սահակ Մինասյանը և հիմնականում ֆան-ակումբի կանանց թևը,որոնք Մինասյանի հանցակիցներն են... Հ.Գ.Հիշեցնեմ, որ նախկինում ֆան-ակումբը, Մինասյանի ռեկտորի պաշտոնից զրկվելուց հետո, իր հավաքույթները կազմակերպում էր Մինասյանի ընկերուհիների՝ անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի և հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկանի կաբինետներում, արհկոմի կաբինետում, որին միանում էր նաև Մինասյանը, երբ դասի էր գալիս, իսկ որոշ ժամանակ էլ իրենց "շաբաշներն" անցկացնում էին Գյումրիի ատամնաբուժական պոլիկլինիկաներից մեկում և ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակում...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր