ՊԵԿ-ի աշխատանքից մեծամասամբ դժգոհ եմ: Սակայն թույլ չեմ տա ՊԵԿ-ը դարձնել խաղաքարտ մի քանի մանկահասակ քաղաքական խաղեր տվողների համար: ՊԵԿ-ը հանդիսանում է ՀՀ կարևորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող կառույց, ըստ այդմ այն պետք է զերծ մնա քաղաքական խաղերից և համալրված լինի միմիայն պրոֆեսիոնալներով:
Անպայման կլինեն հակադարձողներ, թե ՊԵԿ-ն այսպես, ղեկավարն այնպես: Իսկ ու՞ր էիք դուք, հարգելի վերահսկողներ և քաղաքական թիմ, լռում եք, հանդուրժում եք, հետո փորձում եք սայթաքումները ձեր շահերում օգտագործել:
Այս պահին էլ ունեք գործուղած մի քանի կադրեր, որոնք, իրենց չխնայելով, անդադար ռեժիմով իջեցնում են համակարգի վարկանիշը:
Չարդարացնելով և ոչ էլ աստվածացնելով ՊԵԿ ներկա նախագահին և իր աշխատաոճը հորդորում եմ.
1.Խիստ հսկողության տակ պահել համակարգը
2.Ապահովել կադրերի պրոֆեսիոնալիզմը՝ կարիերային աճի երաշխավորմամբ
3. Անընդհատ ռեժիմով ապահովել տեխնիկական հագեցվածությունն ու արդիականացումը
4. Բոլոր ուժերը ուղղել ՊԵԿ-ում կոռուպցիայի իսպառ վերացմանը
5. Ստեղծել լավագույնս պայմաններ հարկատու-ՊԵԿ փոխգործակցության համար՝ առավելագույնս ջանքեր գործադրել օրենսգրքի արագ և օպտիմալ փոփոխության համար:
Հիմնավորում՝
ՊԵԿ-ի կարևորության աստիճանը հասկանալու համար, պետք է նախ հասկանանք, որ եկամուտների հավաքգրումից է կախված երկրի անվտանգությունը, ժողովրդավարությունն ու անկախությունը: