00:00:00

Կառավարության անդամները պատրաստ են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները

19:21, 30 հունվար 2019

Նախագահական նստավայրում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը: Առաջինն ամբիոնին մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Այնուհետև հերթով երդվել են կառավարության մյուս անդամները: Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի: Կառավարության անդամների երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում ու տեղի է ունենում երկրորդ անգամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր