Հայաստանի վարչապետ Նիկոլ Փշինյանը ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում պատասխանել է բլից հարցերի:
Նիկոլ Փաշինյանի համար հիմա հագուստի ո՞ր տեսակն է ավելի սովորական: Կոստյո՞ւմը, թե՞ ինչպես նախկինում՝ մարզաշապիկը:Դե, իհարկե, կոստյումը:
Թանգարանո՞ւմ չէ արդյոք բեյսբոլի հայտնի գլխարկը, թե՞ դրանով եք քայլում:
Ես մի հայտնի հագուստ ունեմ, որով բարձրացա փշալարերի վրա: Այդ հագուստն ամբողջությամբ արյունոտ է, եւ ես այն տանն եմ պահում:
Դուք չե՞ք զղջացել, որ այդ ժամանակ փողոց դուրս եկաք:
Իհարկե, ո՛չ: Իսկ ինչո՞ւ:
Ի՞նչն է Ձեր հոգուն ավելի մոտ լրագրողից քաղաքական գործիչ, այնուհետեւ երկրի վարչապետ կերպարանափոխման մեջ:
Դե, գիտեք… Եկեք, ես այս հարցին չպատասխանեմ:
Ռոքով հրապուրվո՞ւմ եք:
Անկեղծ ասած, չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ ծանր ռոք լսել: Եթե չեմ սխալվում, վերջին անգամ բանտում եմ լսել, եւ հետո՝ երբեմն: Հիմա, ցավոք, երաժշտություն լսելու փաստացի ժամանակ չունեմ:
Երբ հանգստանալու ժամանակ ունեք, ինչո՞վ եք զբաղվում:
Ընթերցում եմ: Հիմնականում հայ ժողովրդի պատմությունը:
Ի՞նչը կստիպի վարչապետ Փաշինյանին հրաժարական տալ:
Ժողովրդի անվստահությունը:
Դուք ի՞նչը չեք ների Ձեր շրջապատին եւ մարդկանց, որոնք Ձեզ հետ աշխատում են:
Ես չեմ ների մեր հեղափոխության արժեքներին դավաճանությունը: