00:00:00

Մահացել է աշխարհի եզդիների հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդը

23:30, 28 հունվար 2019

Կյանքից հեռացել է համայն աշխարհի եզդիների հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդ Միր Թահսին Սաիդ Ալի Բեգը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եզդի համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը եւ հավելում. «Կորստի համար ցավակցում եմ Միրի գերդաստանին ու համայն աշխարհի եզդիներին»: Միր Թահսին Սաիդ Ալի Բեգը Հայաստան է այցելել 2 անգամ, վերջին անգամ Հայաստան էր այցելել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը եւ Արմավիրի մարզի Ակնալիճում գտնվող եզդիական սուրբ կենտրոնում կառուցվելիք նոր՝ Մալակե Տաուսի սրբատեղիի հիմնարկեքին մասնակցելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր