00:00:00

Կալանավորների մահվան յուրաքանչյուր դեպքից հետո անհրաժեշտ է ողբերգության պատճառների վերլուծություններ կատարել․ ՀՀ ՄԻՊ

22:09, 28 հունվար 2019

Հիմնական խնդիրը, որ մենք ունենք հացադուլի եւ ընդհանրապես մահվան դեպքերի կապակցությամբ, այն է, որ մենք չունենք մահվան ելքով միջադեպերը կանխելու ընդհանուր ռազմավարություն։ Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արամ Թաթոյանը։ Նրա խոսքերով, այս հարցերով բոլոր գործերը սահմանափակվում են միայն մասնավոր դեպքերի քննարկումներով, ինչը բավարար չէ եւ անթույլատրելի է սկզբունքորեն։ «Յուրաքանչյուր դեպքից հետո, եթե դրանք, ցավոք, կատարվել են, անհրաժեշտ է վերլուծել՝ ինչու դա տեղի ունեցավ, հասկանալ՝ ինչ պայմաններ են նպաստել դրան, հասկանալ, վերջապես, որն է պատճառը»,- պարզաբանեց Թաթոյանը։ Ընդ որում, Թաթոյանը նշեց, որ խնդիրներ կան նաեւ բժշկական ծառայություններ մատուցելու համակարգում, հատկապես՝ քրեակատարողական հիմնարկներում, թեեւ որոշակի աշխատանքներ տվյալ հաստատությունների աշխատակիցների հետ պարբերաբար անցկացվել են

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր