m.am-ի զրուցակիցն է երիտասարդ նկարիչ Դավիթ Ղուկասյանը:
Դավիթ, ինչ գույներով եք սիրում նկարել, որն է գերակշռում ձեր նկարներում:
Մուգ գույները: Սիրում եմ խառնել ոճերը նկարչության մեջ, որից հետո ստանում եմ իմը , դե օրինակ նույնն է, երբ Սալվադոր Դալիի և Բերտա Մորիզոյի ոճերը խառնվեն մեկ նկարի մեջ: Վստահ եմ հաճելի կլինի:
Հայաստանում երիտասարդների առաջ ծառացած հիմնական խնդիրները որո՞նք են:
Երիտասարդների համար աշխատանքի ընդունվելու խնդիր կա , որը որ բավականին բարդացել է: Հիմնականում պահանջում են փորձ անփորձ երիտասարդից, որը նոր ուզում է աշխատել: Գործատուների կարծիքով հիմա պետք է փորձով ծնվես : Սա հեգնանք, բայց իրավիճակը շատ ցավոտա է:
Դուք ինքներդ բախվել ե՞ք նման խնդրի:
Այո, երբ բանակից եկել եմ , անփորձ էի՝ նոր համալսարանը ավարտած:
Դավիթ, քաղաքացիական հասարակությունը ձեր կարծիքով որքանո՞վ է կայացած: Երիտասարդներն արդյո՞ք պայքարում են իրենց իրավունքների համար:
Հիմա երիտասարդությունը բավականին տեղեկացված է, որը ողջունելի է: Թե դա հիմա ինտերնետի միջոցով է, թե գիտելիքի դա կարևոր չի, կարևորը որ կարողանում են իրենց իրավունքերը պաշտպանեն թե համալսարանում, թե աշխատանքի մեջ ու ամենակարևորը ընտանիքում, որը որ գերխնդիր է: Պետք է ապրես այնպես, ինչպես ուզում են ուրիշները: Հիմա դա քիչ քիչ վերանում է:
Շատ երիտասարդների այսօր կարելի է տեսնել այս կամ այն կուսակցության շարքերում: Կարծում ե՞ք քաղաքականությունն է նրանց ավելի շատ հետաքրքրում, թե այդ կերպ լուծում են իրենց ապագայի հարցը:
Միանշանակ բոլորիս ապագայի հարցերը: Երիտասարդներ կան, ովքեր կարիերա են փնտրում: Մեծամասամբ իհարկե նրանք ցանկանում են որեւէ բան փոխել երկրում՝ հանուն իրենց հասակակիցների՝ չդառնալով քաղաքականության զոհը:
Միեւնույն ժամանակ շատերն իրենց ապագան փնտրում են Հայաստանի սահմաններից դուրս: Ինչի՞ հետեւանք եք համարում արտագաղթը:
Ես ինքս շատ եմ սիրում Հայաստանը, որովհետև մեր երկրի նման ջերմ տեղ չկա , ուղղակի բայցերը շատ են: Սոցիալական վիճակից են գնում ցավոք, որը գնալով ավելի է խորանում: Հայաստանում չեն գնահատում լավ մասնագետին, չեն գնահատում իրենց երկրի քաղաքացուն, որը գնահատվում է ուրիշ երկներում: Հուսամ ինքս այդ խնդրի առջև չեմ կանգնի: Բայց չեմ էլ քննադատում գնացողներին:
Ինչ պետք է անեն իշխանությունները ըստ ձեզ, որ երիտասարդների խնդիրները լուծվեն, որոնք չեն անում:
Բայց ո՞վ ասեց, որ իշխանությունները ինչ որ բան անում են:
Ինչ կփոխեիք երկրում, եթե նման հնարավորություն ունենայիք:
Կառավարությունը հիմքից, մնացածը արդեն հաստատ լավ կլինի:
Irakanum.am