00:00:00

«Նաիրի Ինշուրանսի» կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու գործով դեռ մեղադրյալներ չկան

19:47, 26 հունվար 2019

ՊԵԿ-ն օրերս հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում մոտ 200 միլիոն դրամի հարկերը չվճարելու դեպք է հայտնաբերվել: Խոսքը 2016-17 թվականների մասին է, ՊԵԿ-ի հայտարարության համաձայն՝ ապահովագրական պայմանագրերը «Նաիրի Ինշուրանս»-ը արհեստականորեն կնքել է միջնորդների միջոցով: Այդ միջնորդները, սակայն, առնչություն են ունեցել ապահովագրական ընկերության հետ և իրականում որևէ ծառայություն չեն մատուցել, սակայն նրանց հաշվին խոշոր գումարներ են դուրս գրվել, այդ գումարները ընկերությունը ներկայացրել է իբրև ծախս և հարկ չի վճարել: «Ավելի կոնկրետ դրանք վերաբերում են միջնորդներին, ապահովագրական գործակալներին, ովքեր փաստացի միջնորդային գործունեություն չեն մատուցել: Վնասի վերջնական չափը դեռ հստակեցված չէ, ըստ նախնական հաշվարկի՝ այն կազմում է շուրջ 200 մլն դրամ: Պատճառված վնասի հստակ չափն ամբողջովին պարզ կլինի հետագա գործողությունների ընթացքում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ քննչական վարչության պետ Էդուարդ Հովհաննիսյանը, հրաժարվելով գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել:Նրա խոսքով , ապահովագրական ոլորտի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի մոտեցումներն ու աշխատանքները համակարգային են և ամենևին թիրախավորված բնույթ չեն կրում: Ստուգումները իրականացրել են ոչ միայն «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում: Հովհաննիսյանը հայտնեց, որ ՔՕ 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար օրենքով նախատեսված է խրախուսիչ նորմ՝ ՔՕ 189 հոդվածի 5-րդ կետը. այն է՝ հանցանք կատարած անձը խուսափում է քրեական պատասխանատվությունից, եթե վերականգնում է պետությանը պատճառած վնասը:«Եթե ընկերության կողմից ընդունվի նշված հանգամանքը և վերականգնվի վնասը, ապա քրեական գործի հետագա ընթացքը կդադարեցվի, հետևաբար գործը կկարճվի»: Նշենք, որ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր