00:00:00

Այստեղ յուրաքանչյուրը հպարտանում է Լեգրանի համաշխարհային համբավով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

13:25, 26 հունվար 2019

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը գրառում է կատարել հայկական արմատներով ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:  «Ֆեյսբուք»-ի իր էջում Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում բոլորը հպարտանում են հայկական արմատներ ունեցող Լեգրանի համաշխարհային փառքով: «Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,- գրել է Լաքոթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր