00:00:00

Քոչարյանն ընդդեմ Անանյանի

03:31, 26 հունվար 2019

Լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում շարունակվում է ակտիվորեն քննարկվել տարբեր կառույցներում պարգեւատրումների թեման։ Օրերս հասարակական լայն հնչեղություն ստացավ yerevan.today լրատվական կայքում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը իրեն եւ աշխատակիցներին աստղաբաշխական պարգեւատրումներ է արել։ Լրատվամիջոցի այս հրապարակումը նույն օրը հերքվեց ՊԵԿ լրատվական ծառայության կողմից, իսկ հաջորդ օրը թեմային անդրադարձավ կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Իհարկե նշել, որ Անանյանին ամբողջովին հաջողվեց փակել թեման ճիշտ չի լինի, սակայն ակնհայտ էր, որ նման չափով պարգեւատրումներ իրականում լինել չէր կարող։ Անանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առավելագույն պարգեւատրման չափը ՊԵԿ-ում եղել է 1.5 միլիոն դրամը։ Նշենք, որ նշված գումարը հանրագումարն է երկու ամսվա աշխատավարձի, ինչպես նաեւ պարգեւատրման եւ հավելավճարի։ Նոր իշխանությունների, իշխանության առանձին ճյուղերի վերաբերյալ հասարակական կարծիքը փոխելու, իրականությունը այլ կերպ մատուցելու գործում առավել ակտիվ են նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները։ Իշխանափոխությունից եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո եղան հրապարակումներ այն մասին, որ Քոչարյանի թիմը մի շարք լրատվամիջոցներ է գնել, իսկ մինչ այդ yerevan.today կայքն էր կապվում Քոչարյանի անվան հետ։ Ու պատահական չէ, որ հենց այս լրատվամիջոցում եղավ հրապարակումը։ Իսկ, ինչն էր նախորդել դրան։ ՀՀ ՊԵԿ-ը օրեր առաջ քրեական գործ հարուցեց Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող «Նաիրի Ինշուրանսի» դեմ և բացահայտեց, որ Քոչարյանին պատկանող ընկերությունը հարկերը չվճարելով պետությանը պատճառել է 200 միլիոն դրամի վնաս: Ընկերության արձագանքն իհարկե չուշացավ, սակայն ակնհայտ էր, որ ՊԵԿ-ի նետված մարտահրավերը, որն ուղղված է օրենքի հաստատմանը, պետք է դիմադրության արժանանար։ Միաժամանակ «Նաիրի Ինշուրանսից» հայտնել են, որ ընկերությունը ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար, բացառելու՝ ընկերության գործարար բարի համբավն արատավորող ցանկացած փորձ և պատասխանատվության ենթարկելու նմանօրինակ դեպքերի մեղավորներին օրենքի ողջ խստությամբ: Սա նշանակում է, որ ՊԵԿ-ն ընդդեմ Քոչարյանի, վերջինս էլ ընդդեմ Անանյանի տեղեկատվական «պատերազմը» շարունակվելու է, որն իր դրսեւորումներն է ունենալու առանձին լրատվամիջոցներում։ Հասարակության զգալի հատվածը, սակյան քաջ գիտակցում է ինֆորմացիոն մանիպուլյացիների, ինչպես նաեւ մանր ու միջին «ժուլիկների» գործունեության իրական դրդապատճառները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր