Համոզված եմ, որ մեր անկաշկանդ ու նպատակային գործունեության արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա, քանի որ պատրաստվում ենք գործի դնել խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը՝ Հայաստանի Հանրապետության շահերն առաջ տանելու համար:
Հավելեմ նաև, որ քիչ առաջ հանդիպել եմ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ: Խոսել ենք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում նախորդ գումարման հայկական պատվիրակության իրականացրած աշխատանքներից, միջազգային այս հարթակում նախկինում եղած և առաջիկայում մեզ սպասվելիք մարտահրավերներից, մի շարք այլ հարցերից: Հիշեցնեմ, որ վերջին մեկ և կես տարում հենց Արմեն Աշոտյանն էր գլխավորում Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: