00:00:00

Արսենյանի հովանավորյալը վերարտադրվելու ցանկություն ունի

00:19, 26 հունվար 2019

2019 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության մի շարք մարզերում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ՏԻՄ ընտրություններ նախատեսված են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերում։ Ուշագրավն այն է, որ մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նախկին ռեժիմի սպասարկուները։ Մասնավորապես Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի գյուղապետի պաշտոնում դարձյալ իր թեկնածությունն է առաջադրել նախկին գյուղապետ Մհեր Մովսիսյանը։ Վերջինս, հիշեցնենք մերժվածների շարքում էր։ Նախորդ տարի երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ինչպես հայտնի է մի շարք համայնքներում եւս տեղի ունեցան բողոքի գործողություններ, ընդդեմ՝ գյուղապետերի, որոնց էլ բնակիչների արդարացի բողոքի եւ պահանջի ներքո հրաժարական տվեցին։ Հրաժարական ներկայացրեց նաեւ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը։ Իհարկե վերջինս հրաժարական տալուց հետո էլ չէր հանդարտվում։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ նախկին գյուղապետը իր փոքրաթիվ թիմակիցների միջոցով անընդհատ լարվածություն էր ստեղծում գյուղում, ըստ էության խախտելով գյուղապետարանի աշխատանքն ու գյուղաբնակների շրջանում լարվածություն առաջացնում։ Մհեր Մովսիսյանը բացի այն, որ եղել է նախկին ռեժիմի սպասարկուն, միաժամանակ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության ընտրակեղծարարությամբ զբաղվել։ Մովսիսյանը, հիշեցնենք ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի՝ Ջերմուկի Աշոտի տված գումարներն էր բաժանել գյուղաբնակների շրջանում, որպեսզի վերջիններս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց քվեն տան ՀՀԿ-ին եւ Արսենյան Աշոտին։ ՀՀԿ-ական Մովսիսյանը ըստ ոստիկանության Արսենյանից առձեռն ստացել էր 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։ Միաժամանակ ոստիկանությունից հայտնել էին, որ Մալիշկա համայնքի նախկին ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի։ Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել և մինչև այս տարվա մայիս ստացել է 2.160.000 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Պարզվել է նաև, որ 2017 թվականին Մալիշկա համայնքի ղեկավարը և համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձևակերպել ու դուրս են գրել 410.000 դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։ Տեղի ունեցածից հետո 2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվեց քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայությամբ ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Թե ինչ զարգացումներ կան հարուցված քրեական գործից իրավապահները չեն շտապում հանրությանն իրազեկել։ Իրավապահ մարմինների դանդաղկոտության պատճառով Մհեր Մովսիսյանը ոչ միայն չի պատժվել կատարած անօրինակությունների համար, այլ նոր Հայաստանում փորձում է դարձյալ հավակնել գյուղապետի աթոռին։ Միաժամանակ մեր ունեցած հավաստի տեղեկություններով, որպեսզի համագյուղացիների մոտ վստահություն ներշնչի դեպի իր անձը, Մովսիսյանը դիմել է խորամանկ քայլերի։ Մալիշկայի բնակիչներից ոմանք մեզ պատմեցին, որ նախկին գյուղապետն ու իր թիմակիցները գյուղաբնակների շրջանում տեղեկություններ են տարածում, թե իբրեւ Մովիսյանը հարցերը լուծել է արդարադատության հետ, եւ վայելում է նոր իշխանությունների սերն ու համակրանքը։ Ավելին, ըստ տեղեկությունների Մովսիսյանն անգամ հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում իրենց համայնք է այցելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի աջակցություն իրեն, միասին «դմփ-դմփ- հու-հու» են անելու։ Համայնքի ճակատագրով անհանգիստ Մալիշկայի բնակիչները հրավիրում են ոչ միայն մարզային, այլեւ կենտրոնական իշխանությունների ուշադրությունը, հույս հայտնելով, որ նոր Հայաստանում՝ հին բարքերը չեն կրկնվի։ Նշենք, որ  փորձեցինք կապ հաստատել Մհեր Մովսիսյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր