00:00:00

Արցախում շնագայլի ուղղությամբ արձակած կրակոցից գլխի վնասվածք ստացած երեխայի վիճակը կայուն ծանր է

00:08, 26 հունվար 2019

Արցախում շնագայլի վրա կրակելու համար արձակած կրակոցից գլխի հրազենային վնասվածք ստացած 11-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է, բացասական դինամիկա չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը: «Բացասական դինամիկա չկա, վիճակը գնահատվում է ստաբիլ: Թե շնչառության, թե մյուս տվյալները ստաբիլ են: Սակայն նա դեռ գիտակցության չի եկել: Դա էլ, երևի թե, ժամանակի հարց է»,-ասաց Մուսայելյանը: Նա նշեց՝ լավն այն է, որ շնչառությունը կարգավորվել է, սակայն, քանի դեռ չունի գիտակցություն, չեն կարող ասել, որ վիճակը բավարար է: Տղայի սիրտանոթային, շնչառական համակարգը, անալիզները լրիվ նորմալ են, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր