00:00:00

Հեղափոխության օրերին Ավանի ծեծկռտուքի գործով հարցաքննված Սամվել Ղումաշյանը վերանշանակվել է թաղապետի տեղակալ

23:00, 25 հունվար 2019

Հեղափոխության օրերին Ավան վարչական շրջանում ցույցերին մասնակցած քաղաքացիների վրա հարձակված և նրանց մեքենաները ջարդած աղմկահարույց միջադեպին ներկա Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր Սամվել Ղումաշյանը վերանշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: Ըստ մամուլի՝ Սամվել Ղումաշյանը ապրիլի 22-ին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի պարագլուխներից է: Հեղափոխության օրերին տեղի ունեցած միջադեպերին, այդ թվում՝ նաև վերոնշյալ միջադեպին վարչապետ ընտրվելուց հետո կառավարության նիստերից մեկի ընթացքում անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հանձնարարելով արագ բացահայտել բողոքի ցույցերի օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողներին, ցուցարարների ավտոմեքենաները ջարդողներին: Ավելի ուշ, ոստիկանությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ հրապարակելով ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց անվան և ազգանվան առաջին տառերը, որոնց թվում էր նաև Սամվել Ղումաշյանը: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեզ փոխանցեց, որ այդ գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի, իսկ Սամվել Ղումաշյանը հարցաքննվել է որպես վկա։ Ինչ վերաբերում է Ավանի թաղապետ Արա Դանիելյանից պարզաբանում ստանալու մեր փորձերի, թե որ արժանիքի համար է Սամվել Ղումաշյանը վերանշանակվել, ապա դրանք անցան ապարդյուն։ factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր