00:00:00

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ դեսպանի հետ

19:58, 25 հունվար 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 25-ին  հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում: Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, վստահություն հայտնելով, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության շրջանակը կշարունակի ընդլայնվել` զրուցակիցները արդյունավետ ու հաջողված են գնահատել Հանրապետության նախագահի՝ վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցը, հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշվել է, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի հայ-էմիրաթական համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակական նոր մակարդակի: Հանրապետության նախագահը դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին հաջողություններ է մաղթել նրա հետագա գործունեության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր