00:00:00

ՀՀ նախագահի աշխատակազմի արձագանքը` ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցի շուրջ

19:21, 25 հունվար 2019

ՀՀ նախագահի աշխատակազմի իր դիրքորոշումն է ներկայացրել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցի շուրջ: ՀՀ նախագահի աշխատակազմի Facebook-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաեւ՝ 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, եւ ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակի եւ դիմումի մասին զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին: «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը վարչապետին է ներկայացնում եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ, որից հետո վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն: Մինչ այս պահը Հանրապետության նախագահը բարձրացված հարցի վերաբերյալ որեւէ առաջարկություն վարչապետից չի ստացել: Այս մասին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղյակ է պահել նաեւ Ելենա Աղաջանովին՝ նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր