00:00:00

17 մլն դրամի ծաղիկ՝ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի համար. քաղաքապետարանի հերթական շռայլությունը

02:41, 15 մարտ 2018

Երեւանի քաղաքապետարանը մարտի 8-ին փողոցներում կանանց բաժանել է շուրջ 8.5 մլն դրամի ծաղիկ: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մասնավորապես հայտնել է. «Երևանի քաղաքապետարանի կողմից մրցույթով իրականացված գնման ընթացակարգի արդյունքում Կանանց տոնի՝ մարտի 8-ի տոնական օրը կանանց նվիրելու նպատակով, ձեռք է բերվել 10 հազար հատ ծաղիկ՝ յուրաքանչյուրը փաթեթավորված ու համապատասխան շնորհավորական մաղթանքով բացիկով փակցված, որոնց միավորի արժեքը կազմել է 858 դրամ»:

NEWS.am-ը Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացավ, որ ապրանքի մատակարարման պայմանագիրը կնքվել է «Է.Ֆ.Դ» ՍՊԸ-ի հետ: Նշենք, որ այս ընկերությանն է պատկանում Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Պասիֆլորա» ծաղկի սրահը: Այդ ընկերությունից նաեւ մինչեւ ապրիլի 7-ը եւս 10 հազար հատ ծաղիկ է գնել քաղաքապետարանը՝ վճարելով եւս շուրջ 8,5 մլն դրամ: Ստացվում է, որ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի համար ծաղիկ բաժանելու համար Երեւանի քաղաքապետարանը 17 մլն 160 հազար դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր