00:00:00

Մոուրինյոն կարիերայի ընթացքում 1 մլրդ ֆունտ է ծախսել, իսկ իր թիմերն ահա այսպես են խաղում

02:15, 15 մարտ 2018 Սպորտ

«Քրիսթալ Փելասի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» «Սևիլիայից» կրած պարտությունից հետո պատասխանել է մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի խոսքերին: Մոուրինյոն հոլանդացի մասնագետին անվանել էր անգլիական Պրեմիեր-լիգայի բոլոր ժամանակների վատագույն մասնագետը,  փոխանցում է Championat.com-ը:
«Հնարավոր է` ես իսկապես Պրեմիեր-լիգայի պատմության վատագույն մարզիչն եմ: Բայց Մոուրինյոն այն մարզիչն է, որը մոտ 1 միլիարդ ֆունտ (1,13 մլրդ եվրո) է ծախսել իր կարիերայի ընթացքում և որի թիմերն, այդուհանդերձ, ահա այսպես են խաղում», - դե Բուրի խոսքերը մեջբերում է  Calciomercato.com-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր