00:00:00

Հատուկ նշանակայինների մասնակցությամբ կանխարգելիչ միջոցառումներ Արտաշատում

23:45, 23 հունվար 2019 Տեսանյութեր

Հունվարի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության, Արարատի մարզային վարչությունների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները, Արտաշատ քաղաքում իրականացրին կանխարգելիչ միջոցառում՝ հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման ու խափանման, ինչպես և հետախուզվող անձանց հայտնաբերման նպատակով։ Ոստիկանների տեսադաշտում էին հակահասարակական և հանցավոր վարքագիծ դրսևորած անձինք, ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտած և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։ Ոստիկանության ծառայողները նշված անձանց ներկայացրին ոստիկանության Արտաշատի բաժին և տարվեցին բացատրական աշխատանքներ։ Նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումները լինելու են պարբերական և իրականացվելու են հանրապետության ողջ տարածքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր