00:00:00

Ալեքսանդր Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

17:27, 23 հունվար 2019

ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը parliamentmonitoring.am–ին տված հարցազրույցում անդրադարձել է արագաչափերի բիզնեսը Ալեքսանդր Սարգսյանին վերագրելու նախկին ընդդիմության պնդումներին։ -Պարոն Խաչատրյան, նախկին ընդդիմությունը հայտարարում էր, որ արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր Սարգսյանին: Դա ճի՞շտ էր: -Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատվաղուց, դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը և այդգործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ: -Այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին: -Այո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր