00:00:00

Պետությունն ամբողջությամբ փոխանցելու է չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը. նախարար

17:00, 23 հունվար 2019

Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն իրականացվելու է բացառապես պետպատվերի շրջանակում: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ այս տարի 700 միլիոն դրամի աճ է գրանցվել ուռուցքաբանական ծառայությունների համար, և այն ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա: «Մենք քննարկումների արդյունքում եկանք նրան, որ պետք է մեղմենք քաղաքացիների վրա եղած բեռը, համավճարի մասին է խոսքը: Առաջ պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը  ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ  պետությունը կփոխանցի գումարն ամբողջությամբ ու շուկայական գներով: Արագացուցիչներով ճառագայթային բուժումը ևս կիրականացվի պետպատվերի շրջանակներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր