00:00:00

Վայոց ձորի մարզպետը գործել է օրենքի սահմաններում. Մարզպետարան

23:39, 22 հունվար 2019

ՀՀ մարզպետների կողմից «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետով՝ սահմանված կարգով՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին, պարգևատրման թեմային են անդրադարձել տարբեր ԶԼՄ-ներ և համացանցի բազմաթիվ օգտատերեր: Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետը գործել է օրենքի սահմաններում: Հիշեցնենք, որ պարգևատրման ցուցակներում չի եղել մարզպետի, չեն եղել մարզպետի տեղակալների և օգնականների անունները: 2018 թվականի աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին խրախուսվել են նաև մարզպետարանի մյուս աշխատակիցները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի համապատասխան հրամանով: Պարգևատրված բոլոր աշխատակիցներին պարգևատրում տրվել է պաշտոնական դրույքաչափի 30 տոկոսի չափով: ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր