00:00:00

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

02:46, 23 փետրվար 2018 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 22-ին, ժամը 16:51-ին ահազանգ է ստացել, որ Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տառերի պուրակ-Ամբերդ ավտոճանապարհի 16 կմ-ի մոտակայքում՝ ցեխակույտում, արգելափակվել է «Toyota» մակնիշի 34 NF 341 պետհամարանիշով ավտոմեքենան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: Փետրվարի 22-ին, ժամը 11:02-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին VAZ-2107 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Հրազդան գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ինչպես տեղեկացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ-2107 մակնիշի 35 NS 950 պետհամարանիշով ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր