00:00:00

Խառնաշփոթ Բագրատաշենի մաքսային կետում. Հիմա էլ 25կգ ապրանքը թույլ չեն տալիս տեղ հասցնել

02:15, 23 հունվար 2019

Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները խնդրի առջև էին կանգնել, քանի որ վրացիները նրանց չեն թողել հատել սահմանը: Հիմա էլ Բագրատաշենի մաքսային կետում է խնդիր առաջացել, գրում է 168․am-ը։ «Վրաստանում ՀՀ դեսպանը միջամտեց՝ ապրանքը եկավ հասավ Հայաստան, հիմա էլ այստեղ 25 կիլոգրամների համար ենք կռիվ անում: Մեզ չեն թողնում անցնել: Ես ապրանքը պատվիրել եմ Թուրքիայից, այն եկել է, գնացել եմ Վրաստանից բերել եմ, հիմա չեն թողնում այս մարդիկ՝ ՊԵԿ վերահսկողության վարչությունը: Ասում են՝ պետք է անպայման գնաք Թուրքիա գաք ու վերցնեք ձեր ապրանքը: Տարբերությունը ո՞րն է, կարող է Վրաստանից եմ ապրանքը բերել: 21-րդ դարն է, ես Viber-ով եմ աշխատում: Մենակ ես չեմ, մոտ 300 հոգի կա: Կեսը պատվերով է ապրանք ձեռք բերել, կեսն էլ անձամբ է գնացել Թուրքիա: Հիմա որ Չինաստանից ու ԱՄԷ-ից ապրանք եմ ստանում, պետք է այդ երկրներ հասնե՞մ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նար Տուր» ուղևորային բեռանափոխադրող ընկերության փոխտնօրեն Վարդան Բեգինյանը:  Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ: Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր