00:00:00

Շիրակի մարզում բրդի վերամշակման գործարան է հիմնվում

01:25, 23 հունվար 2019

Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով ու արտադրական հոսքագծերով: Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից։ «Կինոյի նախկին շենքը, որը մինչեւ այժմ չէր օգտագործվում, վերածվել է բրդի վերամշակման գործարանի ու աշխատանքով կապահովի ոչ միայն Ամասիայի, այլեւ հարակից համայքների բնակիչներին: Սարքավորումները հիմնականում կներկրվեն Իտալիայից եւ Չինաստանից, կլինեն նաեւ տեղական արտադրության սարքավորումներ: Ակնկալվում է, որ սարքավորումները կտեղադրվեն փետրվարի կեսին, իսկ գործարանը պաշտոնապես կբացվի ապրիլին: Ծրագիրը կօգնի տեղական 14 ՓՄՁ-ներին զարգացնել իրենց կարողությունները եւ մարզում կստեղծվի 60 մշտական աշխատանք: Ծրագրի շնորհիվ զբաղվածության կենտրոններում գրանցված 150 աշխատանք փնտրողներ կկարողանան զարգացնել իրենց հմտությունները վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման շնորհիվ: ՓՄՁ-ները եւ բուրդ վերամշակող գործարանը կմիավորվեն՝ ստեղծելով տարածաշրջանային ասոցիացիա, որը կխթանի արդյունավետ գործարար հարաբերություններն ու ապրանքների վաճառքը: Այսպիսով, Շիրակի մարզը կդառնա որակյալ թելի եւ բրդի արտադրության կենտրոն: ԵՄ աջակցությամբ Ամասիայում եւ շրջակա 8 համայնքներում վերականգնվում է բրդի արտադրության ամբողջ արժեշղթան: «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրն իրականանում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 549,819 եվրո է (ԵՄ ներդրումը՝ 335,000 եվրո):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր