00:00:00

ՀՀ դեսպանը և Աշխաբադի քաղաքապետը կարևորել են Երևանի հետ ուղղակի կապերի հաստատումը

23:32, 22 հունվար 2019

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 22-ին հանդիպել է Աշխաբադի խյակիմ (քաղաքապետ) Շահմուհամմեդ Դուրդիլիևի հետ (Şamuhammet Durdylyýew): Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը: Քաղաքապետ Դուրդիլիևը ներկայացրել է Աշխաբադում իրականացվող քաղաքաշինական մեծ ծրագրերը՝ բնակարանաշինության, կառուցապատման, կանաչապատման և այլ ոլորտներում: ՀՀ դեսպանը և քաղաքապետը կարևորել են Աշխաբադի և Երևանի միջև ուղղակի կապերի հաստատումը, իսկ առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական բնագավառներում՝ երկկողմ համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր