00:00:00

ՀՀ միգրացիոն ծառայությունը Նիդեռլանդներից արտաքսված Գրիգորյանների ընտանիքին կարող է ցուցաբերել առավելագույն աջակցություն

22:15, 22 հունվար 2019

ՀՀ միգրացիոն ծառայությունը հաստատում է Նիդեռլանդներից 8, 5, 3 տարեկան երեխաներ ունեցող Գրիգորյանների ընտանիքի արտաքսվելու մասին տեղեկությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, մի քանի ամիս առաջ Նիդեռլանդների միգրացիոն ծառայությունից իրենց հարցում է ուղարկվել՝ պարզելու` արդյոք Գրիգորյանները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թե ոչ: Հարցմանը տրվել է դրական պատասխան: «Մենք հաստատել ենք, որ այդ ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են, ու ըստ ռեադմիսիոն համաձայնագրի` նիդեռլանդական կողմը պարտավորվում է փաստացի արտաքսումից առաջ մեզ ծանուցել, որը նույնպես իրականացվել է»,- ասաց Դավթյանը: ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի խոսքով` միգրացիոն ծառայությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի այդ ընտանիքը տեղեկանա վերաինտեգրման ծրագրի մասին, որում մի շարք փաթեթներ են ներառված: «Եթե մեզ դիմեն, առավելագույնս փորձելու ենք աջակցել բնակարանի վարձի հատուցման, բիզնեսի հիմնման որոշակի աջակցության, բուժզննման հարցում և այլն»,- նշեց Դավթյանը: Ըստ Nltimes լրատվական կայքի՝ Գրիգորյանների ընտանիքը մինչև վերջ պայքարել է արտաքսումից խուսափելու համար: Չնայած որ հայ ընտանիքի արտաքսման հարցը Նիդեռլանդներում դարձել էր հասարակության լայն շերտերի քննարկման առարկա, որի վերաբերյալ նույնիսկ քաղաքական տարբեր կուսակցություններ իրենց դիրքորոշումն էին հայտնել, ընտանիքը Նիդեռլանդներում պահելու նպատակով արտակարգ գործընթացները չեղարկվել էին և նրանք արտաքսվել Հայաստան:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31