00:00:00

ՀՀ վարչապետն ու ԱԶԲ նախագահը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտները

16:31, 22 հունվար 2019

Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման,  սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը, զրուցակցին ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող դրական զարգացումները: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման և մեր երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու հարցում: Կողմերը քննարկել են նաև ԱԶԲ-ի կողմից մեր երկրի փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: ԱԶԲ նախագահը նշել է, որ պատրաստ են ՀՀ կառավարության հետ քննարկել ծրագրերի ընդլայնման և ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունները, որոնք կընդգրկեն նոր ոլորտներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր