00:00:00

Բոլորը ենթարկվում են փողոցին. Նազիկ Ամիրյանը խոսել է Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին

14:55, 22 հունվար 2019

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի պնդմամբ դատարանն իր ամուսնուն կրկին կալանավորելու որոշում է կայացրել «փողոցի թելադրանքով»։ NEWS.am–ի հետ զրույցում, մեկնաբանելով դատարանի որոշումը, Նազիկ Ամիրյանն ասաց. «Էս երկրում արդար դատավոր չկա, էս երկրում արդարադատություն չկա և բոլորը ենթարկվում են փողոցին, ուրիշ բան չեմ կարող ասել»։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։ Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր