00:00:00

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպանը

14:07, 22 հունվար 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկին (նստավայրը՝ ք.Մոսկվա):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն եւ համոզմունք հայտնել, որ՝ որպես փորձառու դիվանագետ, նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը:
Նշելով, որ Հայաստանը ձգտում է ակտիվացնել փոխգործակցությունն աֆրիկյան պետությունների՝ մասնավորապես մայրցամաքի ֆրանկոֆոն երկրների հետ, Հանրապետության նախագահը կարեւոր է համարել վեր հանել այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ առկա են գործակցության իրական նախադրյալներ ու փոխադարձ հետաքրքրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր