ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ
ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ
Հասցե, ՀՀ, Երևան, Արգիշտի 1
Դիմող`
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏՈՆՈՅԱՆԻՑ
Հեռախոս՝ 091-40-00-85
Հասցե՝ Երևան, Խանջյան 15, բն. 43
21.01.2019թ.
Դ Ի Մ ՈՒ Մ
Հարգելի պարոն Մարության
Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 24 շենքի 1-ին հարկում գտնվող թիվ 3 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է կնոջս` Մարիամ Հակոբյանին:
Դեռևս 2018թ. դեկտեմբերի 14-ին Մարիամ Հակոբյանը գրավոր դիմել է Ձեզ, հայտնելով, որ բնակարանի ներքևի` նկուղային հարկում գտնվող թիվ 39 շինության սեփականատերը Մարգարիտա Ամիրբեկյանն է, որը Երևանի քաղաքապետի կողմից տրված` 08.08.2011թ. ճարտարապետահատակագծային առաջադրանքի, սեպտեմբերի 6-ին համաձայնեցված հ. 01/18-05/1-Ա-4336-694 նախագծի և սեպտեմբերի 6-ին տրված N 01/18 Ա-4337 շինարարության թույլտվության հիման վրա սկսել է իրականացնել շինարարական աշխատանքներ և տեղադրել է անձրևածածկ:
Տարածքի փաստացի սեփականատերը, իրականում Հրաչյա Գրիգորյանն է:
Տեղեկանալով շինարարական աշխատանքների և անձրևածածկի մասին շենքի հարևաններով անմիջապես բողոքով դիմել ենք Երևանի քաղաքապետին, որն էլ իր 26.10.2012թ. N 7051-Ա որոշմամբ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից տրված` 08.08.2011թ. ճարտարապետահատակագծային առաջադրանքը, սեպտեմբերի 6-ին համաձայնեցված հ. 01/18-05/1-Ա-4336-694 նախագիծն ու սեպտեմբերի 6-ին տրված N 01/18 Ա-4337 շինարարության թույլտվությունը:
Որոշման հիմքում դրվել է այն, որ խախտվել են մեր և շենքի մյուս սեփականատերերի իրավունքները: Մարգարիտա Ամիրբեկյանը Երևանի քաղաքապետի 26.10.2012թ. N 7051-Ա որոշումը հայցադիմումով վիճարկել է ՀՀ վարչական դատարանում: Գործին տրվել է թիվ ՎԴ/7272/05/12 համարը: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.04.2014թ. որոշմամբ հայցը մերժվել է:
Տարածքը, սակայն, նախկին` մինչ մեր իրավունքի խախտումը եղած վիճակի չի բերվել, ինչով մեր իրավունքները շարունակում են խախտված մնալ, մասնավորապես թեև թիվ 3 բնակարանի սեփականատերն եմ, սակայն մինչ օրս չեմ կարողանում այն վերանորոգել և բնակության համար պիտանի դարձնել: Դիմումում նշվել է նաև, որ օրերս անմիջապես մեր բնակարանի պատուհանի առջև գովազդային պաստառ է փակցվել` ծածկելով պատուհանները:
Դիմումով խնդրվել է` միջոցներ ձեռնարկել և պարտավորեցնել Մարգարիտա Ամիրբեկյանին`
- Վարդանանց 24 շենքի թիվ 39 շինության, շենքի և հարակից մայթի տարածքն ամբողջությամբ բերել նախկին տեսքի,
- վերացնել (ապամոնտաժել) անձրևածածկն ու գովազդային պաստառը,
- քննարկել Մարգարիտա Ամիրբեկյանին պատասխանատվության ենթարկելու հարցը:
- Սույն դիմումը վերցնել Ձեր անձնական հսկողության տակ,
- Միջոցներ ձեռնարկել, որպեսզի Վարդանանց 24 շենքի թիվ 39 շինության, շենքի և հարակից մայթի տարածքն ամբողջությամբ բերվի նախկին տեսքի,
- Վերացնել (ապամոնտաժել) անձրևածածկն ու գովազդային պաստառը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել ապօրինի գովազդ և անձրևածածկ տեղադրելու համար: