00:00:00

Արդեն երևում է նաև ներիշխանական ժառանգորդի պայքարը, որ ավելի կատաղի կդառնա. Կ. Քոչարյան

17:48, 14 մարտ 2018

««Ելք»-ը խնդիր ունի լինել ընդդիմության անվիճելի լիդեր, և այդ ձևով փորձում են ձևավորել իրենց քաղաքական օրակարգը:  Եթե Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ, իրենք հասարակության ռադիկալ հատվածին ասում են, որ տեսեք՝ նա այսպիսի բաներ է ասել, որ չի առաջադրվի, շարունակում են խաղալ այդ ուղղությամբ, իսկ եթե հանկարծ չի դառնում, ամեն դեպքում փորձելու են դիվիդենտ շահել, ինչը նորմալ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով «Ելքի» պահանջից, որ Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ: Կարեն Քոչարյանը գտնում է, որ ՀՀԿ-ի ներսում արդեն կան մի քանի խմբավորումներ:  «ՀՀԿ-ի հին գվարդիան է, երիտասարդներն են, ՀՀԿ-ի արևմտամետ ու ռուսամետ թևերը, օլիգարխիկ և քաղաքական թևերրը, այնքան թևեր կան, որոնք խաչվում են և տարբեր առիթներով և ունենում են պրոբլեմներ»,-այսօր ասուլիսին ասաց նա: Ըստ նրա՝ արդեն երևում է նաև ներիշխանական ժառանգորդի պայքարը: «Տրամաբանությունն այն է, որ պետք է լինի վարչապետ Սերժ Սարգսյանը, և դրանից հետո կսկսվի ժառանագորդ օպերացիա պայքարը: Արդեն երևում է պայքարը, և այն ավելի կատաղի կդառանա»,-հավելեց նա: Կարեն Քոչարյանը նկատեց՝ բոլորս էլ գիտենք, որ Սերժ Սարգսյանը սիրում է անակնկալներ և չի բացառվում, որ վերջին պահին այլ թեկնածու առաջադրվի, թեև գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ ինքն է լինելու վարչապետի իշխանական թեկնածուն: «Ես համոզված եմ, որ երբ 2014թ-ին Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի լինելու, ինքը համոզված է եղել, որ չի լինելու, ես դրանում համոզված եմ, պարզապես ինչ-որ բաներ են իրոք փոխվել, և, ենթադրենք, չի գտել այն մարդուն կամ իր համար պարզել է, որ չի կարող, սա չի այն մարդը, ինքը ժամանակ է ձգում: Համոզված եմ դրանում, որովեհետև ո՞վ էր խնդրում իրեն 14թ-ին նման հայտարարություն անել, էլի կարող էր փոխել և դա չասել, իմաստը ո՞րն էր»,-ասաց նա: Կարեն Քոչարյանը գտնում է, որ այն ժամանակ որպես թեկնածուներ Սերժ Սարգսյանը դիտարկել է Արմեն Սարգասյանին և Կարեն Կարապետյանին, բայց այս պահի դրությամբ չի փոխանցում նրանց իշխանությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր