00:00:00

Մինչև վերջին պահը Սերժ Սարգսյանը չի խոսելու. քաղտեխնոլոգ

17:31, 14 մարտ 2018

«Դա բարդ հարց է: Երբ նայում ենք սիմպտոմներին, ոչ նրան, թե ինչ են խոսում ՀՀԿ-ականները՝ արտահայտելով իրենց ցանկությունները, այլ օրենսդրական փոփոխություններին, որոնք իրականացվում են, կարծես թե, ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի ձեռքում, մի բացառությամբ, որ վարչապետը, այնուամենայնիվ, փոփոխական պաշտոն է՝ ի տարբերություն նախագահի»,-այսօր ասուլիսին ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ում, իր կարծիքով, այս պահին կա հստակ որոշում, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ: Շարունակելով Հակոբյանն ընդգծեց. «Ոչ ոք այս պահին 100 տոկոս  վստահությամբ չի կարող ասել, որ արդեն ամեն ինչ որոշված է, որովհետև ես 100 տոկոսով վստահ չեմ, որ արտաքին գործոններն արդեն նեյտրալ են Հայաստանի նկատմամբ: Մեկ օրվա ընթացքում Թրամփը փոխում է իր պետքարտուղարին, դա ենթադրում է ինչ-որ հարցեր, ՌԴ-ում ամսի 18-ին կիրականացվեն ընտրություններ, որից հետո իրենց գլուխը կազատվի, գուցե նրանք այլ մոտեցումներ կունենան»: Ըստ նրա՝ ոչ մի բան 100 տոկոսով չենք կարող ասել: «Բացի այդ, կա Սերժ Սարգսյանի անձնական գործոնը: Սերժ Սարգսյանը միշտ սիրում է անակնկալներ, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ իր որոշումներում անակնկալներ են լինում, մինչև վերջին պահը նա չի խոսելու, սա էլ է հասկանալի: Հիշենք թեկուզ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը: Ես չեմ կարծում, որ 100 տոկոսով ամեն ինչ որոշված է: Իհարկե, այն ինչ կատարվում է, ցույց է տալիս, որ գերկենտրոնացում է գնում վարչապետի ձեռքում, և բնական է, որ մարդիկ Հայաստանում չեն հավատում, որ այս ամենը կարող է նախապատրաստվել մեկ այլ պաշտոնյայի համար»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր