Փարիզի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել, կան տուժածներ: Այս մասին հայտնում է BFM՝ հղում անելով ոստիկանությանը:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ին: Նախնական տվյալներով պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: Նշվում է, որ սկզբում տեղի է ունեցել հրդեհ, այնուհետեւ պայթյուն:
Ըստ նախնական տվյալների տուժել է 20 մարդ, նրանցից 7-ը ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ, եւս երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: