00:00:00

ԱՄՆ Կոնգրես մտնելը խաղուպար չէ. ադրբեջանագետը՝ Բակո Սահակյանի այցի մասին (տեսանյութ)

17:19, 14 մարտ 2018

https://www.youtube.com/watch?v=BMXgCFNlcXE&feature=youtu.be Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի խոսքով՝ Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունները տարբերվում են նախկիններից: «Նախ եթե համեմատում ենք նախկին տարիների հետ, այս տարի դրանք ավելի վաղ են անցկացվել: Սրանով Ադրբեջանի ռազամա-քաղաքական իշխանությունները առաջ են քաշում մի քանի հարց, այսինքն՝ նրանք ունեն մի քանի պատճառ, որ բանակը մարտունակ պայմաններում լինի հնարավոր ներքաղաքական խժդժությունների ժամանակ»,-այս մասին նա նշեց այսօր ասուլիսի ժամանակ: Մեկ այլ պատճառ, ըստ ադրբեջանագետի, այն է, որ նպատակ կա ուղղակի նոտաներ հղել հայկական կողմին ու միջազգային հանրությանը: «Նրանք մշտապես փորձում են բանակցային ուժիվրա ճնշում գործադրել ռազմական եղանակով: Արդեն կան ազդակներ, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից և Հայաստանում ամբողջությամբ խորհրդարանական համակարգին անցնելուց հետո հանդիպումներ են լինելու, բանակցությունները շարունակվում են, ուստի, նրանք փորձում են սա օգտագործել ու ընտրությունների գնալ ավելի ամուր դիրքերից»,-նկատեց Մովսիսյանը: Խոսելով ԱՄՆ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցից՝ նա նշեց, որ դա մեծ հաջողություն է, նույնիսկ դիվանագիտական հաղթանակ. «ԱՄՆ Կոնգրես մտնելը խաղուպար չէ: Ադրբեջանը փորձելով ամեն կերպ զսպել մեր հնարավորությունները՝ բողոքի նոտա հղեց ԱՄՆ-ին: Իհարկե, ԱՄՆ-ի կողմից պատասխան եղավ, որ դուք իրավունք չունեք միջնորդելու մեր խնդիրներին: Այսինքն՝ Ադրբեջանի վարքագիծը որևէ հաջողություն նրան չտվեց:  Նրանց ցանկությունն է, որ արցախցիներին արգելել մուտք գործել որևէ այլ երկիր

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր