00:00:00

Հանուն Լոնդոնում սովորող Մ. Պողոսյանի տղայի

17:03, 14 մարտ 2018

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու նախագիծը: Նշենք, որ օրենքն ընդունվելու պարագայում հնարավոր կլինի թույլ տալ օտարերկյա դպրոցներում սովորող արական սեռի աշակերտներին տարկետում տալ: Խոսքը վերաբերվում է հանրակրթական ուսումնական հասատություններում սովորողներին, որոնք չեն ավարտել դպրոցը, բայց ընդգրկվում են զորակոչային տարիք: Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվեցին նախագծին: Նիստից հետո Միհրան Պողոսյանը պատասխանելով լրագրողների, թե արդյո՞ք այս նախագիծը հանուն իր երեխաների է մշակվել, Պողոսյանն ասաց. «Հանուն մեր բոլորի երեխաների»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նաեւ հանուն արդեն Լոնդոնում սովորող իր տղայի՞, Միհրան Պողոսյանը չպատասխանեց: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր