Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Մարտի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 14-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-16-ը, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: