00:00:00

«Այսպես անհնար է աշխատել և ապրել». ինքնասպանություն է գործել Շնող համայնքի ղեկավարի օգնականը

19:35, 11 հունվար 2019 Պատահարներ

Նախօրեին Շնող համայնքի «Մութ ճալա» կոչվող վայրում հայտնաբերվել է նույն համայնքի ղեկավարի օգնական Կորյուն Շադինյանի դին։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրա դին հայտնաբերել է ընկերը, ում զանգել էր ինքը՝ ասելով, թե մեքենան մնացել է Շնողի տակի այգում, չի կարողանում հանել այն և խնդրել է, որ մի քանի մարդ վերցնի և գնա օգնի իրեն: Ընկերն էլ գնացել էր մատնանշված վայրը եւ «Մութ ճալա» կոչվող տարածքում գտնվող այգում հայտնաբերել նրա դիակը: Կ.Շադինյանն ինքնասպանություն է գործել լորենու ծառից պարանով կախվելով։ Այգում սեղանի վրա հայտնաբերվել է գրառում, որով նա ներողություն էր խնդրում ընտանիքից. «Խնդրում եմ ների ընտանիքս, տառապում եմ անբուժելի հիվանդությամբ, այսպես անհնար է աշխատել և ապրել, կթաղեք հորս կողքի գերեզմանում»։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր