00:00:00

Անթույլատրելի է. Հարությունյանը լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ

16:32, 14 մարտ 2018

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուսիկ Տիգրանյանի կողմից  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ կատարած հարցազրույցը: Այս մասին լրագրողնեի հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունյանը:  «Կարծում եմ դա անթույլատրելի է և ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ, որովհետև, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- նշեց Հարությունյանը՝ չմասնավորեցնելով, թե որն էր առաջին դեպքը: Հիշեցնենք, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության  «Լավ Երեկո» հաղորդման վերջին թողարկումը  քննադատության  մեծ ալիք է բարձրացրել: Պատճառներից մեկը Արուս Տիգրանյանի «շնորհավորանք»-ռեպորտաժն էր «Աբովյան» ՔԿՀ-ից (Կանանց գաղութ): Լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Զրույցն էլ բնականաբար ընթացել էր ծաղրական հարցերով: Օրինակ լրագրողը կանանց հարցնում  է, թե կան արդյո՞ք քրեակատարողական հիմնարկում հմայիչ բանտապահներ, կամ կա արդյո՞ք սեր առաջին հայացքից եւ այլն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր