00:00:00

20–ամյա Նորիկը պատահաբար կրակել է իր ոտքին

01:37, 11 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 9-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.40-ին, «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1998 թ. ծնված Նորիկ Բ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Նորիկ Բ.-ն և 1987 թ. ծնված Հարություն Մ.-ն 1969 թ. ծնված Արսեն Ս.-ի տանը արևային էներգիայով տաքացվող ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո հյուրասենյակում վերցրել են բազմոցի կողքին դրված, Արսեն Ս.-ի անվամբ հաշվառված որսորդական հրացանը, և փողի մեջ փամփուշտի առկայությունը ստուգելիս կրակոց է արձակվել, ինչի հետևանքով էլ Նորիկ Բ.-ին պատճառվել է մարմնական վնասվածք: Հրացանն առգրավվել է: Նշանակվել են փորձաքննություններ: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր