00:00:00

Արցախի առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

23:16, 10 հունվար 2019

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում` տեսակցել վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող երեխաներին և վերջերս Շուշիում շմոլ գազով թունավորված Նատալի Մուսայելյանին, հայտնում են ԱՀ ԱՆ լրատվական ծառայությունից: Մասնագետները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության, օրգան-համակարգերի հետ կապված խնդիրներ չկան: Երեխայի հետ աշխատում է նաև հոգեբանը: Այնուհետև նախարարը մանկական բուժմիավորումում հանդիպել է մանկապարտեզների ու դպրոցների բուժքույրերի հետ: Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: Համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է և վերահսկելի: Հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, դպրոցներում և մանկապարտեզներում հիվանդության հետագա տարածումը կանխելու համար նախարար Արայիկ Բաղրյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել «համաճարակային ֆիլտր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր