00:00:00

Արցախյան բանակցությունները մտնում են նոր փուլ. քաղտեխնոլոգ

16:22, 14 մարտ 2018

«Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ այցի ժամանակ հանդիպումներ կկայանան կոնգրեսականների, ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ, ովքեր համապատսախան վերլուծություններ են կատարում: Կարևոր արդյունքը, որ կարող ենք ակնկալել զուտ քաղաքական PR-ի տեսակետից, այն է, որ Ադրբեջանի Արցախին մեկուսացնելու քաղաքականությունն այնուամենայնիվ չի աշխատում անկախ սև ցուցակներից և մեծածավալ փողերի ծախսումից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Ըստ նրա՝ միշտ էլ հավանական է, որ պատերազմը վերսկսվի, սակայն Ադրբեջանում ընթացող լայնածավալ զորավարժությունները դրա մասին չեն վկայում, դրանք միշտ էլ կարող են լինել: «Հնարավոր է չորսօրյա, հնգօրյա կամ վեցօրյա բավական կարճաժամկետ գործողություններ լինեն, բայց ստեղծված ֆոնը լայնամաստաբ պատերազմի, չեմ կարծում, թե կհանգեցնի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ  փոքր պրովոկացիաններ, փոքրիկ գործողություններ կարող են լինել, այդ թվում նաև նախընտրական շրջանում: Վիգեն Հակոբյանը համաձայն է տեսակետին, որ  լայնամասշտաբ պատերազմ առանց գեոքաղաքական ուժային կենտրոնի համաձյանությամբ հնարավոր չէ սկսել, մասնավորպես առաջնահերթ ՌԴ-ի, հետո նոր Միացյալ նահանգների, իսկ կարճաժամկետ հարձակումների համար այդ թույլտվությունն անհրաժեշտ չէ: Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցին Վաշինգտոն, որն առաջացրել է ադրբեջանական հիստերիա, Վիգեն Հակոբյանը նշեց, թե սա կարևորագույն հերթական քայլ է: «Արցախյան բանակցությունները մտնում են նոր փուլ, երբ արդեն թե ադրբեջանական, թե ՀՀ-ի կողմից դիրքորոշումները կարծես թե հստակ են, ինչի են համաձայն և ինչին համաձայն չեն, եկել է պահը հասկանալու, թե բուն արցախցիներն ինչին համաձայն են և ինչին համաձայն չեն, որն է այն կարմի գիծը, որից այնկողմ չեն կարող անցնել»,-կարծում է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր