Սոնա Ղազարյան- «Իմ քայլը»
Սոնա Ղազարյանը ծնվել է 1993թ.-ի մարտի 30-ին: Ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» ֆակուլտետը։ Սովորել է Եվրոպայի քոլեջում (Լեհաստան) և ստացել մագիստորսի կոչում։ Աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնում։ 2017թ․ մասնակցել է խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը՝ որպես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության մեդիա փորձագետի օգնական։ Միացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ որպես մեդիա փորձագետ և մշտադիտարկման մասնագետ։ Աշխատել է «Ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամում՝ որպես հանրային կապերի պատասխանատու։
Հայկ Սարգսյան -«Իմ քայլը»
Հայկ Սարգսյանը ծնվել է 1992թ.-ի օգոստոսի 9-ին: Նրա ուսման մասին որևէ տեղեկություն համացնանցում չգտանք: Հեղափոխությունից հետո աշխատել է որպես Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ:
Սուրեն Գրիգորյան-«Իմ քայլը»
Սուրեն Գրիգորյանը ծնվել է 1992թ.-ի հունիսի 24-ին: Նրա կենսագրական տվյալները ևս սահմանափակ էին համացանցում: Միայն կար տեղեկություն, որ երիտասարդ պատգամավորը փաստաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու:
Արեն Մկրտչյան -«Իմ քայլը»
Արեն Մկրտչյանը ծնվել է 1992թ.-ի ապրիլի 2-ին, Ալավերդի քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է «Ժամանակ» օրաթերթում և 1in.am լրատվական կայքում, եղել է «1in.am սպորտ»-ի խմբագիր: SOS նախագծի սցենարիստն է։