00:00:00

Հայաստանի կառավարությունը մշտապես կապի մեջ է ռուսական կողմի հետ. գազի մատակարարման հարցը փակված չէ. Ա. Միրզոյան

19:35, 10 հունվար 2019

Հայաստանին ռուսական գազի մատակարարման հարցը փակված չէ, բանակցությունները կարող են վերսկսվել: Այս մասին հունվարի 10-ին յոթերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կառավարության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով պատրաստվում է անցնել աշխատանքի խորհրդարանում, ինչպես նաեւ՝ ղեկավարել այն: Նրա խոսքերով, կան բազմաթիվ թեմաներ, որոնք կարող են քննարկվել այս հարցի շրջանակներում: «Հայաստանի կառավարությունը մշտապես կապի մեջ է ռուսական կողմի հետ: Դեռեւս ինչ-որ բան դժվար է կանխատեսել: Ես կարող եմ միայն երաշխավորել, որ բանակցային գործընթացում ներգրավված Նիկոլ Փաշինյանը, Մհեր Գրիգորյանը եւ այլ պաշտոնյաներ ամեն ինչ անում են` ապահովելու համար Հայաստանի համար առավել շահավետ արդյունքներ»,- վստահեցրել է նա: Հիշեցնենք, որ չնայած Հայաստանի ղեկավարության բազմիցս հավաստիացումներին`գազի գնի նվազեցման հասնելու մտադրության մասին, այն դեկտեմբերի 31-ին բարձրացվել է Ռուսաստանի կողմից՝ 150-ից 165 դոլարի՝ հազար խմ-ի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր