00:00:00

Շատ ցավալի իրողություն ունենք՝ երեխաների օրգանների վաճառք. Արարատ Միրզոյան

17:56, 10 հունվար 2019

Այսօր կառավարության նիստում  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մանկատան սաներին պատշաճ կրթությամբ ապահովելն ավելի կարևոր է, քան նյութապես նրանց պատշաճ ապահովելը: Չնայած չեմ նսեմացնում նյութական ապահովածությունը: Նախարարությունների հետ պետք է համագործակցել, որ հասկանան՝ երեխաների կրթության ոլորտում ի՛նչ լուծումներ կան: Ըստ Փաշինյանի՝ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր որդեգրման ժամանակ. «Բոլորը գիտեն, որ կան այդպիսի պրոբլեմներ: Պետք է ստուգել դեպքերը, անմեղության կանխավարկածը չխախտել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի խոսքով՝ որդեգրման ժամանակ գործ ունենք մաֆիայի հետ: «Իմ աշխատելու ժամանակ փորձել ենք համառորեն բացահայտել, բայց կծիկը չենք կարողացել քանդել: Շատ ցավալի իրողություն ունենք՝ երեխաների օրգանների վաճառք: Այն ուղղությունները, որտեղից երեխաներ են որդեգրում, հայտնի են այդ դեպքերով»,- մանրամասնեց Միրզոյանը: «Էդպիսի դեպք գրանցվե՞լ է»,- զարմացած հարցրեց Նիկոլ Փաշինյանը: «Չէ՛, բայց ըստ օդում կախված լուրերի՝ կան»,- պատասխանեց Միրզոյանը: «Կներե՛ք, ճնշումս բարձրացավ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հերքեցին երեխաների օրգանների, թրաֆիքինգի դեպքերը: «Միայն ունեցել ենք երեխայի առքուվաճառք»,- ասաց գլխավոր դատախազը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն էլ հավաստիացրեց՝ այդ երեխաները հսկողության տակ են, եւ որեւէ վատ դեպք չի եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր