00:00:00

ԱԳ նախարարությունը 10-ով կավելացնի իր աշխատակիցների թիվը

16:09, 14 մարտ 2018

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաստիքների թիվը 2018 թվականի ընթացքում կավելացվի 10-ով: Այս որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, 2018 թվականի ՀՀ ԱԳՆ բյուջետային հայտի համաձայն՝ պետական բյուջեի Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմնի պահպանում ծրագրով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 10 կցորդի հաստիքի համար գումար։ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի թիվ 692-Ն որոշմամբ սահմանված ՀՀ ԱԳՆ հաստիքային աշխատողների թվաքանակը 309-ից կդառնա 319 և կհամապատասխանեցվի 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված թվաքանակին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր