00:00:00

Մեր 3 գործընկերներ ԱԺ մանդատ կստանան. դրա համար էլ մեր այսօրվա նիստի օրակարգն այդքան տխուր ու թեթեւ է. Փաշինյան

12:38, 10 հունվար 2019

Այսօր՝ հունվարի 10-ին, տեղի է ունենում կառավարության հերթական նիստը: Գործադիրի այսօրվա նիստը, ըստ ամենայնի, աննախադեպ կլինի տևողայության առումով: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 8 հարց, որոնցից զեկուցվող են  2-ը, մնացած 6-ը՝ չզեկուցվող հարցեր են: Նիստը վարում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանից, Մխիթար Հայրապետյանից, և Լիլիթ Մակունցից համատեղ աշխատանքի համար և հույս հայտնեց, որ ԱԺ-ում նրանք կնպաստեն կառավարության գործունեությանը։ Հիշեցնենք, որ այսօր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունենալու նորընտիր պատգամավորների մանդատները հանձնելու գործընթացը և մանդատներ կստանան նաև կառավարության վերոնշված  3 անդամները։ Արարատ Միրզոյանն իր հերթին ևս շնորհակալություն հայտնեց կառավարության գործընկերներից, և նշեց, որ տխրելու առիթ չկա, քանի որ ԱԺ պատգամավորի աշխատանքը շատ պատվաբեր է։ Փաշինյանն էլ ի պատասխան ասաց՝ Դուք չեք տխրելու, մենք ենք տխրելու։ Մանդատներն առաջին անգամ հանձնելու են քաղաքացիները, ոչ թե ԿԸՀ նախագահը: Կանխատեսվում է, որ այս իրադարձությամբ պայմանավորված ևս հնարավոր է, որ կառավարության նիստը շատ կարճ տևի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր