00:00:00

ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է անձի հաշմանդամության խումբը

11:26, 10 հունվար 2019

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում: ՄԻՊ-ից հայտնում են, որ դիմումատուի պնդմամբ՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումներով 3 տարի շարունակ իր նկատմամբ սահմանվել է 3-րդ խմբի հաշմանդամություն, սակայն հերթական՝ 2018 թվականի վերափորձաքննության արդյունքում, հաշմանդամության խումբ  չի սահմանվել: Քաղաքացին, որոշումն անհիմն համարելով, բողոքարկել է վարչական կարգով, սակայն արդյունքի չի հասել: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ նշանակվել է լրացուցիչ բժշկասոցիալական փորձաքննություն, որի արդյունքում վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր