00:00:00

Երևանում կանխվել է 52-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը. նա հոսպիտալացվել է

09:46, 10 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 10-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է ինքնասպանություն գործել` վնասելով բազկերակները: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Վ. Դ.-ն (ծնված 1966 թ.) փորձել է ինքնասպանություն գործել` կտրելով ձախ ձեռքի բազկերակները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը` Վ. Դ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածի կնոջը՝ Ն. Հ.-ին (ծնված 1966 թ.), ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Փրկարարները տեղադրել են ճնշող վիրակապ, վերջինս հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր